Ռուսական բանակը չի դանդաղեցնի հարձակման տեմպը մինչ վերջնական խաղաղության պայմանագիրը. Պետդումա


Միջազգային

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք հանդիպումը հիմք կդնի Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար, ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է լուծեն մի շարք հարցեր, որոնք հանգեցրել են ռազմական գործողությունների։
«ՀՌՕ-ի դադարեցումը ոչ միայն հրադադար է, այլև մի շարք հարցերի լուծում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ կապված և այլ հարցերի, որոնք այս հակամարտության արմատական պատճառն էին։ Հետևաբար, կարծում եմ, որ այս հանդիպման ժամանակ շատ առումներով կդրվեն այն հիմքերը, որոնք կարող են դադարեցնել հակամարտությունը։ Սակայն, հավանաբար, վերջնական ավարտի համար ևս որոշ ժամանակ կպահանջվի»,- նշել է Չեպան։
«Ռուսական բանակը չի դանդաղեցնի հարձակման տեմպը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև Ալյասկայում բանակցությունների ֆոնին»,- ասել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը։ Նրա խոսքով՝ ռազմաճակատում ցանկացած դադար կօգնի Ուկրաինայի զինված ուժերին։ «Մինչև երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ համաձայնություններ չլինեն, Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացման տեմպը չի նվազի։ Կանգնեցումներ չեն կարող լինել։ Մենք կդանդաղինք, և Ուկրաինայի զինված ուժերը դադար կստանան, թշնամու զորքերը կամրապնդվեն, ինչը մեր կողմից սխալ կլինի։ Մենք որևէ դադար չենք տա մինչև համաձայնագրերի կնքումը։ Մեր զորքերը անընդհատ առաջ են շարժվում։ Սա իմ կարծիքն է», – կարծում է Կոլեսնիկը։

Leave a Comment