Արևմտյան իստեբլիշմենթի շրջանում խուճապը մեծանում է. Dhe Washington Post


Միջազգային

«Զելենսկին մերժեց Թրամփի առաջարկը՝ Ուկրաինայի տարածքը Ռուսաստանին հանձնելու մասին», գրում է Dhe Washington Post-ը: Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, Արևմտյան իստեբլիշմենթի շրջանում խուճապը մեծանում է. ինչ էլ որ անի Պուտինը, դա համարվում է նրա հաղթանակը։

«Նախատեսված հանդիպումը Պուտինի հաղթանակն է, ով հնարավորություն է ստանում պաշտոնական այցով այցելել ԱՄՆ, չնայած չի համաձայնվել Թրամփի հրադադարի վերաբերյալ վաղուց ի վեր պահանջներին։ Աճում են մտավախությունները, որ հանդիպումը միայն կամրապնդի Պուտինի նվաճումները Ուկրաինայի հետ նրա մահացու պատերազմում։ Մինչդեռ Կիևը վաղուց պնդում է, որ Ուկրաինայի վերաբերյալ որոշումները չեն կարող կայացվել առանց Ուկրաինայի մասնակցության։

Շաբաթ օրը եվրոպացի դաշնակիցները, կարծես, միավորվել են Կիևի և Զելենսկու կողքին։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կանցկացնի Եվրոպայի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականների հանդիպում, որը կհյուրընկալեն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին և փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ով գտնվում է Մեծ Բրիտանիայում»։

Մինչդեռ այս ամենը կիսամիջոցառումներ են: Բանն այն է, որ եվրոպական երկրները փորձում են քննադատել Պուտինին, թե` նրա առաջարկները պետք է մերժել, բայց դա նշանակում է, որ վախենում են հայտարարել, որ այդ առաջարկերն իրականում գալիս են Թրամփից: Հենց Թրամփն է, որ հրապարակավ խոսեց տարածքների «փոխանակման» մասին, որը ենթադրում է ներկայումս Կիեւի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի տարածքների ամբողջական հանձնում Ռուսաստանին: Մինչդեռ եվրոպական երկրները, ըստ աղբյուրի, միայն շրջանցում են դա, հասկանալով, որ հակառակ դեպքում պետք է Թրամփի հետ բախման գնան: Իսկ դա նրանք համարում են ծայրահեղ վտանգավոր. «Թրամփը պարզապես կարող է հայտարարել, որ խաղից դուրս է գալիս, եւ թող Եվրոպան պահպանի Ուկրաինայի ամբողջականությունը: Թե դրան ինչ կհաջորդի, հասկանում են բոլորը: Էլ չասած, որ Թրամփը կարող է հայտարարել նաեւ Ֆրանսիային, Գերմանիային, անգամ` Բրիտանիային, ասենք. 50 տոկոս հավելյալ մաքստուրքով պատժելու մասին»,- մեկնարաբում է եվրոպակա փորձագետը:

Տես նաեւ https://t.me/iravunk/56087 

Leave a Comment