Զելենսկին հաստատեց, թե որն է Ռուսաստանի պահանջը, որի մասին խոսեց Թրամփը: Խոսքը Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման մասին է Դոնբասից, եւ դրա դիմաց Մոսկվան կարող է համաձայնվել Զապորոժեի և Խերսոնի մարզերում առաջնագիծի սառեցմանը։
«Հիմա Պուտինը ցանկանում է ներվել մեր Խերսոնի Զապորոժեի մարզի հարավի, Լուգանսկի մարզի, Դոնեցկի մարզի և Ղրիմի գրավման համար։ Մենք թույլ չենք տա, որ այս երկրորդ փորձը բաժանի Ուկրաինան»,- իր երեկոյան ելույթում ասել է նա։
Միչդեռ իրողությունը սա է. այդ բոլոր տարածքներն այս պահին առանց այդ էլ ռուսական վերահսկողության տակ են: Դոնբասի փոքր հատվածը, որտեղ ներկայումս դեռ ուկրաինական բանակն է, կարող է շատ արագ անցնել ռուսներին, որի բոլոր նախադրյալներն այս պահին կան: Այդ թվում, Պոկրովսկ-Միրնոգրադի, ապա նաեւ Կոնստանտինովկայի տիրույթի գրեթե շրջապատված վիճակ, որը գրավելով, ռուսները նույն իրողությունները կստեղծեն Հյուսիսային Դոնբասում: Գումարած, ռուսներն ակտիվորեն հարձակվում են նաեւ Զապորոժեում, ըստ ուկրաինական աղբյուրների` պատրաստվում են հարձակվել Խերսոնում: Հարձակվում են նաեւ այս մարզերի մեջ չգտնվող Խարկովում, Սումիում, մտել են Դնեպրոպետրովսկ: Ու եթե այս պահին պատեազմը չկանգնի, ապա մեկ-երկու ամսից «Ռուսաստանի պահանջը» կարող է էապես այլ դառնալ:
Տես նաեւ https://t.me/iravunk/56094