Թրшմփը հեռախոսազրույց է սկսել Զելե նսկու հետ

Դիտում ՝ 22 551

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է սկսել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Ավելի վաղ Ռավիդը հայտնել էր, որ Թրամփը կարող էր Զելենսկու հետ զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպումից հետո:

«Թրամփը հիմա հեռախոսով խոսում է Զելենսկու հետ», — հայտնել է լրագրողը X սոցիալական ցանցում:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվա է ժամանել օգոստոսի 6–ի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը կարող էր Զելենսկու հետ զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի՝ Մոսկվայում կայացած հանդիպումից անմիջապես հետո:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment