Skoda-ն հրապարակել է այն կոնցեպտի առաջին պատկերը, որը կդառնա նոր Octavia-ն։ Սա Skoda Vision O անունով շոու-քար է, որը վիճակված է վերածվելու հաջորդ սերնդի ամբողջովին էլեկտրական Octavia-ի, հայտնում է Мотору.ру-ն։ Առայժմ հրապարակվել է միայն ունիվերսալի ուրվագծով թիզերը, որը, ինչպես նշում է Skoda-ն, ոգեշնչված է L&K 110 մոդելով, ինչպես նաև ապրանքանիշի ամենահաջողակ ունիվերսալով՝ 1960 թվականի Octavia-ով։ Պրեմիերան կկայանա 2025 թվականի սեպտեմբերին Մյունխենի ավտոսրահում։
Vision O-ի արտաքինը ցույց կտա Skoda-ի ֆիրմային ոճի՝ Modern Solid-ի էվոլյուցիայի հերթական քայլը, որին բնորոշ են բարակ ցերեկային երթևեկության լույսերով երկհարկանի օպտիկան և ճանաչելի ձևի փոքրացված ռադիատորի ճաղավանդակը։ Այս ոճը վերջերս փորձարկել են Elroq-ը և թարմացված Enyaq-ը, որոնք ստացել են «կետագծային» օպտիկա և Skoda գրությունը՝ շրջանակի մեջ առնված թևավոր նետի տեսքով խորհրդանշանի փոխարեն։
Թիզերում պատկերված մոդելն ունի «թեթև ուրվագծեր, աերոդինամիկ թափք, թեք դիմապակի և զառիթափ տանիք», – ասվում է Skoda-ի նկարագրության մեջ։
Իսկ Vision O անվանումը նշանակում է այսպես կոչված «շրջանաձև կառուցվածքի հայեցակարգ»՝ բաղադրիչների վերամշակման և կրկնակի օգտագործման համալիր մոտեցում, ինչը ակնարկում է էկո-նյութերի առկայության մասին։ Skoda-ն նաև խոստանում է նոր մոդելում համատեղել ֆունկցիոնալությունն ու օգտատիրոջ համար հարմարավետությունը։