Պաշտպան Յորել Հատոն «Այաքսից» տեղափոխվել է «Չելսի»։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքվել է յոթ տարվա պայմանագիր՝ մինչև 2032 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ անգլիական գրանդը 19-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 44 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Հատոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 խաղի՝ խփելով 3 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ, նա Հոլանդիայի առաջնությունում «Այաքսի» կազմում անցկացրել է 75 հանդիպում։
«Չելսին» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 17-ին՝ տնային խաղով «Քրիստալ Փելասի» դեմ։