«6 տարվա աշխատանքներից հետո վերաբացվեց Միրաք գյուղի վաղմիջնադարյան եկեղեցին». Տիգրան Ալեքսանյան

«6 տարվա աշխատանքներից հետո վերաբացվեց Միրաք գյուղի վաղմիջնադարյան եկեղեցին». Տիգրան Ալեքսանյան

Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանդիսավոր կերպով վերաբացվեց «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախաձեռնությամբ վերականգնված Արագածոտնի մարզի Միրաք գյուղի (Ապարանի տարածաշրջան) վաղմիջնադարյան եկեղեցին։ Աշխատանքները տևեցին մոտ վեց տարի, և ահա փլատակներից վեր հառնեց մի գողտրիկ ու յուրահատուկ աղոթատուն։ Կարճատև պեղումներով՝ ես էլ իմ համեստ ներդրումն ունեցա իրականացվող աշխատանքներին։
Շնորհակալություն ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց»։

Leave a Comment