
Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանդիսավոր կերպով վերաբացվեց «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախաձեռնությամբ վերականգնված Արագածոտնի մարզի Միրաք գյուղի (Ապարանի տարածաշրջան) վաղմիջնադարյան եկեղեցին։ Աշխատանքները տևեցին մոտ վեց տարի, և ահա փլատակներից վեր հառնեց մի գողտրիկ ու յուրահատուկ աղոթատուն։ Կարճատև պեղումներով՝ ես էլ իմ համեստ ներդրումն ունեցա իրականացվող աշխատանքներին։
Շնորհակալություն ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց»։
Աղբյուրը` Տիգրան Ալեքսանյան