Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Wizz Air լոուքոսթերը 2025 թվականի հոկտեմբերի 2-ից սկսում է իրականացնել Երևան – Փարիզ (Բովե օդանավակայան) չվերթեր։
Ըստ ընկերության կայքի՝ չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։
Ավելի վաղ Wizz Air Hungary-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները, որը պատասխանատու է ընկերության գործունեության համար Հայաստանում, հայտարարել էր, որ Wizz Air-ը 2025 թվականի հոկտեմբերից մեկնարկում է 8 նոր չվերթ Հայաստանից։ Wizz Air –ը Երևանից չվերթեր կիրականացնի դեպի Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա), Նեապոլ, Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիս (Ֆրանսիա), Պրահա (Չեխիա)։