Այսօր 5 և 7 ժամով կդադարեցվի Երևանի 2 վարչական շրջանի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր 5 և 7 ժամով կդադարեցվի Երևանի 2 վարչական շրջանի ջրամատակարարումը։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 3 Թաղ. ՇԵՆՔ 30-34/1 ,Դավթաշեն 4 Թաղ. ,Դավթաշեն Ձոր-2 Թաղ. ,Դավթաշեն Ձոր-1 Թաղ ,Ա.Միկոյան փողոցների ջրամատակարարումը:
Բացի այդ, ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դ.Վարուժան փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։