Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ ռազմական բախումը համարում է անընդունելի.Ռուբիո

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չպետք է թույլատրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։

«Դե, դա անհավանական է։ Հասկացեք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն են, և վտանգը պարզապես հսկայական կլինի», – պատասխանել է նա լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ունակ է Ամերիկայի հետ ռազմական բախման գնալ։

Leave a Comment