ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Սարգիսը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Շնորհավորում ենք Սարգիսին և մաղթում նոր հաղթանակներ: