Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքում են կենտրոնում կայանատեղիների փոփոխման դեմ

Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Նրանք համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ, ըստ որի հուլիսի 23-ից իրենց մեքենաներն արգելվում է կայանել Աբովյան փողոցի՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածում։

Ըստ վարորդների՝ նախ ջնել են կարմիր գծերն, իսկ հաջորդ օրը դեղին են ներկել, ինչը նշանակում է, որ իրենք կտուգանվեն, եթե տվյալ վայրում կայանեն։ Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ իրենց կայանումը երթևեկությանը խոչընդոտ է հանդիսանում։

Ըստ նրանց՝ քաղաքապետարանի հատկացրած տեղերն «այնքան անմարդաշատ են ու անհրապույր, որ անգամ չեն հիշել, թե հատվածներում են տեղ հատկացրել»։ Տպավորվել է միայն Մատենադարանի դիմացի հատվածը, ասել են նրանք։

«Եթե մենք խոչընդոտ ենք հանդիսանում երթևեկությանը, ապա այստեղ խոչընդոտ չենք։ Այստեղ կկանգնենք (ի նկատի ունի Հանրապետության հրապարակը)։ Առաջ այսեղ էինք, հետո կեսին հանեցին։ Մատենադարանի մոտ գնամ կանգնեմ ի՞նչ անեմ։ Տուրիստը ստեղ ա ման գալիս։ Դա նույնն է, որ գնամ իմ տան բակում կանգնեմ»,- ասել է վարորդներից մեկը։

Ոստիկանության աշխատակիցները ակցիա իրականացնող վարորդներին կոչ են արել նամակով դիմել քաղաքապետին։

Նրանք տեղեկացրել են, որ նամակ գրելուց հետո կվերադառնան իրենց սովորական աշխատավայրեր մինչև եռօրյա ժամանակահատվածում պատասխանեն իրենց։

Սակայն իրենց տուգնելու կամ հեռացնելու դեպքում կվերադառնան հրապարակ ու կշարունակեն ակցիան։

Leave a Comment