Թուրքիան կանխել է Սիրիայի ահաբեկիչ «նախագահի» դեմ երեք մահափորձ


Միջազգային

Վերջին յոթ ամիսների ընթացքում Սիրիայի նոր առաջնորդ Ահմադաշ աշ-Շարաայի` Ջուլանիի դեմ երեք մահափորձ է իրականացվել, և յուրաքանչյուր անգամ նրան փրկել են թուրքական հետախուզական ծառայությունները, հաղորդում է իսրայելական «Եդիոթ Ահրոնոթ» թերթը: Լրատվամիջոցները նշել են, որ աշ-Շարաան հրամայել է չտեղեկացնել հանրությանը այս բոլոր փորձերի մասին:

Առաջին մահափորձը տեղի է ունեցել մարտ ամսին Դամասկոսի նախագահական պալատի մոտ. թուրքական հետախուզական գործակալները կասկածելի ակտիվություն են նկատել «Ժողովրդական պալատի» մոտ: Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են հնարավոր հարձակվողին: Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել Դարաա նահանգում՝ Հորդանանի հետ սահմանի մոտ: Թուրքական հետախուզական ծառայությունների թիկնապահները նկատել են կասկածելի մարդկանց և արագ փոխել են ավտոշարասյան երթուղին: Երրորդ մահափորձը ամենավտանգավորն էր և իսկապես սպառնալից Աշրաայի կյանքի համար. զինված տղամարդը սպասում էր նախագահին Դամասկոսի պալատից դուրս գալու ճանապարհին:

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հաստատել է, որ սպառնալիքները գոյություն ունեն և լուրջ ռիսկեր են պարունակում:

Կարելի է այս հաշվարկնեի մեջ ներառտել նաեւ Սիրիայի նախագահական պալատին Իսրայելի հասցրած վերջին հարվածը, որից առաջ Ջուլանիին էվակուացրել էին:

Leave a Comment