«Հրապարակ». Փաշինյանը արեւմտամետներին ակտիվանալու, հակառուսական կոշտ ակցիաներ նախաձեռնելու հրահանգ է իջեցրել


Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին սոցհարցումներից հետո բազմապատիկ շոկի ենթարկված Նիկոլ Փաշինյանը, ըստ որոշ տեղեկությունների, իր կուրացիայի տակ գտնվող արեւմտամետներին ակտիվանալու, հակառուսական կոշտ ակցիաներ նախաձեռնելու հրահանգ է իջեցրել։

Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ ժամանակը ոչ միայն իշխանության վարկանիշի դեմ է աշխատում, այլեւ՝ արեւմտամետների։

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով՝ մոտ 10 տոկոսով պակասել է արեւմտամետների ցուցանիշը։


Անցածտարվա սեպտեմբերին անցկացված նույն հարցմանհամեմատ Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ 10 տոկոսով։

Մինչդեռ Փաշինյանի հույսը գալիք ընտրություններին եվրոպամետների դաշինքն է, որի հետ հետընտրական կոալիցիայի շնորհիվ հույս կարող է ունենալ, որ իշխանության կմնա։

Ըստ այդմ՝ առաջիկայում արեւմտամետ կոչված խմբակները հակառուսական ակտիվ ակցիաներ կիրականացնեն, օրինակ, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, պատրաստվում են Գյումրիում ակցիա անել՝ պահանջելով 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://t.me/iravunk/55108 

Leave a Comment