Թուրքիան Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ կդիտարկի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը, Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Մենք զգուշացնում ենք, որ որևէ ուժ չպետք է փորձի բաժանել Սիրիան։ Մենք պատրաստ ենք բանակցել, սակայն նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել Սիրիան մասնատելու և ապակայունացնելու նպատակով, գործ կունենան Թուրքիայի հետ։ Մեզ համար նման գործողությունները համարվում են ուղղակի սպառնալիք, և Թուրքիան կարձագանքի համապատասխանաբար»,- նշել է նախարարը։