https://arm.sputniknews.ru/20250721/teman-karvogh-e-bardzracvel-peskvovy-chinastanum-putini-ev-trampi-hnaravvor-handipman-masin-91540802.html
Թեման կարող է բարձրացվել. Պեսկովը՝ Չինաստանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին
Թեման կարող է բարձրացվել. Պեսկովը՝ Չինաստանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը նախատեսում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը այցելել Չինաստան: 21.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-21T15:54+0400
2025-07-21T15:54+0400
2025-07-21T15:54+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
ռուսաստան
ամն
հանդիպում
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85907679_0:426:2732:1963_1920x0_80_0_0_d481dcedc8f675f1dae42a3357cb8546.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացնելու նպատակահարմարության հարցը կարող է բարձրացվել, եթե ամերիկյան առաջնորդը նույնպես Չինաստան այցելի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հիշեցնենք` ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունիսին լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը ծրագրում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը այցելել Չինաստան, որտեղ կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ լայնածավալ երկկողմ բանակցություններին:
ամն
չինաստան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85907679_0:0:2732:2048_1920x0_80_0_0_336ff6f33a82b4201c3e483ee72b1186.jpg
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, հանդիպում, չինաստան
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, հանդիպում, չինաստան
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը նախատեսում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը այցելել Չինաստան:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացնելու նպատակահարմարության հարցը կարող է բարձրացվել, եթե ամերիկյան առաջնորդը նույնպես Չինաստան այցելի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե նա (Թրամփը – խմբ.) նույնպես գտնվի այնտեղ, ապա, իհարկե, չի կարելի բացառել, որ կբարձրացվի հանդիպման անցկացման նպատակահարմարության հարցը», – հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք` ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունիսին լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը ծրագրում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը այցելել Չինաստան, որտեղ կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ լայնածավալ երկկողմ բանակցություններին: