Թեման կարող է բարձրացվել. Պեսկովը՝ Չինաստանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին

https://arm.sputniknews.ru/20250721/teman-karvogh-e-bardzracvel-peskvovy-chinastanum-putini-ev-trampi-hnaravvor-handipman-masin-91540802.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85907679_0:0:2732:2048_1920x0_80_0_0_336ff6f33a82b4201c3e483ee72b1186.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, հանդիպում, չինաստան

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, հանդիպում, չինաստան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը նախատեսում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը այցելել Չինաստան:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացնելու նպատակահարմարության հարցը կարող է բարձրացվել, եթե ամերիկյան առաջնորդը նույնպես Չինաստան այցելի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե նա (Թրամփը – խմբ.) նույնպես գտնվի այնտեղ, ապա, իհարկե, չի կարելի բացառել, որ կբարձրացվի հանդիպման անցկացման նպատակահարմարության հարցը», – հայտարարել է Պեսկովը:

Հիշեցնենք` ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունիսին լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը ծրագրում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը այցելել Չինաստան, որտեղ կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ լայնածավալ երկկողմ բանակցություններին:

Leave a Comment