Մարդիկ զոհվում են օգնություն փնտրելիս


Միջազգային

Գազայի Դեյր էլ-Բալահ շրջանում՝ GHF օգնության կենտրոնների մոտ, առնվազն 29 պաղեստինցի զոհվել է հրազենային կրակից, ևս ավելի քան 80-ը վիրավորվել են։ Բազմաթիվ վիրավորներ գտնվում են ծանր վիճակում, սակայն Նասեր հիվանդանոցը դժվարությամբ է կարողանում նրանց բուժել՝ դեղերի և վառելիքի պակասի պատճառով։

 

GHF-ն միակ կառույցն է, որն այժմ սնունդ է բաժանում։ Մարդիկ շարունակում են հասնել այդ կենտրոններ՝ արևի տակ երկար ճանապարհ անցնելով, քանի որ գազայում այլևս չկա ալյուր, բրինձ կամ մատչելի սնունդ, գրում է Al-Jazeera-ն։

 

Պաղեստինցիները նշում են՝ այլևս կորցնելու բան չունեն․ կամ սովից կմահանան, կամ իսրայելական կրակից։

 

Leave a Comment