Ուկրաինայում աղքատության մակարդակը հասել է 37 տոկոսի


Միջազգային

Ուկրաինայում աղքատության մակարդակը պատերազմը սկսվելուց ի վեր գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 37 տոկոսի։ Այս մասին հայտնել է Վերխովնա ռադայի ֆինանսական կոմիտեի ղեկավար Դանիիլ Գետմանցևը, ում հայտարարությունը փոխանցել է «Политика Страны» Telegram ալիքը։

 

Նրա խոսքով՝ հիմնական պատճառը տնտեսական գործընթացների անկումն է՝ ռազմական գործողությունների և բացասական սպասումների ազդեցությամբ։ «Տնտեսությունը գործում է բացասական նշանով, և դա ուղղակիորեն կապված է պատերազմի հետ», — նշել է Գետմանցևը։

 

Նա հավելել է, որ պատերազմից հետո ակնկալվում է հակառակ միտում՝ աղքատության նվազում՝ «խաղաղ դիվիդենտների» հաշվին, ինչպես տեղի էր ունեցել 2014-ից հետո՝ մինչև նոր հակամարտության մեկնարկը։

Leave a Comment