Ալիևին պատժելու փոխարեն Փեզեշքիանը բարեկամություն է փնտրում նրա հետ․ իրանցի պատգամավոր


Միջազգային

Իրանի խորհրդարանի պատգամավոր Քամրան Գազանֆարին հայտարարել է՝ Ադրբեջանը համագործակցել է Իսրայելի հետ Իրանի որոշ օբյեկտների վրա հարձակման հարցում, հաղորդում է Khabar Online-ը:

 

«Ալիևը՝ չհանդիպելով Իրանի կողմից որևէ արձագանքի կամ պատժի նախկին թշնամական գործողությունների և տարաբնույթ դավադրությունների համար, նոր դավադրություն է ծրագրել՝ համագործակցելով Իսրայելի հետ և տրամադրելով իր տարածքն ու օդային տարածքը Իրանին հարվածների համար։ Տարբեր հաղորդագրությունների համաձայն՝ Թավրիզ, Արդեբիլ, Ռեշտ և Թեհրան քաղաքների ռմբակոծությունները Բաքվի ռեժիմի՝ Իսրայելի հետ համագործակցության ուղղակի արդյունք էին:

 

Ալիևի այս նենգ գործողությունները հանդիպում են Փեզեշքիանի կողմից չարդարացված թողտվության և հավանության: Բաքուն ձգտում է տապալել Իրանը, իսկ Փեզեշքիանը բարեկամություն է փնտրում նրա հետ։ Բաքվի ռեժիմին պատժելու փոխարեն, նա Բաքվում հանդիպեց Ալիևի հետ», – նշել Է իրանցի պատգամավորը։ 

Leave a Comment