ՀՀ վարչապետն իր անօրինական գործողություններով դիվային քայլեր է անում․ Քերովբե քահանա Բարսեղյան

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Քերովբե քահանա Բարսեղյանի հայտարարությունը․

«ՀՀ վարչապետի երեկվա ասուլիսը ոչ այլ  ինչ էր, քան կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ: Թերևս մեզ ծանոթ է վարչապետի այս նկարագիրը, որը նաև փորձում է աստվածաբանի ու քրիստոնյայի բարի կերպար ստեղծել՝ ասելով, թե Հայ Եկեղեցու հետևորդ է և  Հիսուս Քրիստոսն իր իդեալն է:

Պարզաբանում ենք, թե ինչ է նշանակում լինել Հայ Եկեղեցու հետևորդ.

Ա․ անձը պետք է մկրտված լինի Հայ Եկեղեցում,

Բ․ անվերապահորեն ընդունի Հայ Եկեղեցու դավանությունը,

Գ․ ընդունի Հայ Եկեղեցու նվիրապետությունը (հոգևոր իշխանությունը),

Դ․ Սուրբ Պատարագի միջոցով մշտապես հաղորդության մեջ լինի Մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Իրեն Հայ Եկեղեցու հետևորդ համարող վարչապետը ե՞րբ է վերջին անգամ մասնակցել Սուրբ Ծննդյան կամ զատկական պատարագներին, տարվա մեջ քանի՞ անգամ է հաղորդակից եղել Տիրոջ կենդանարար մարմնին և արյանը։ Չէ որ ավետարանն է պատվիրում․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ․ 6․ 54): Հայ հասարակությունը տեղյակ չէ, հետևաբար նա ոչ միայն անհաղորդ է Հիսուս Քրիստոսին,  այլև դուրս է Հայ Եկեղեցուց: Նման մարդկանց համար է Հակոբոս առաքյալն ասում. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված․ լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում»։ Զարհուրելի ու եղկելի, ամեն ստորության ու նենգության ընդունակ, ոչ մի սրբություն չունեցող վարչապետն ամեն օր իր գրառումներով ու անօրինական գործողություններով դիվային քայլեր է անում  և դրանք փաթեթավորում ազգային շահավետ գաղափարախոսությամբ: Զորօրինակ երեկվա ասուլիսը, բայց հայ ժողովուրդն արթուն է ու դեռ կասի իր խոսքը»:

–00—ՅՄ

Leave a Comment