
Դիտում ՝ 25 494
Ալյասկայի ափերի մոտ գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:
Ըստ տեղեկությունների՝ էպիկենտրոնը գտնվել է Սենդ Փոյնթ բնակավայրից 87 կմ հարավ՝ 20.1 կմ խորության վրա։ Կա ցունամիի սպառնալիք։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կիսվել սոց․ ցանցերում