Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին


Իրավական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ իրավական ճանապարհով ներկայացրել է իր դիրքորոշումը, թեև վստահ չէ, որ Գլխավոր դատախազը, որը, իր բնորոշմամբ, «կատարում է բազմաթիվ քաղաքական պատվերներ», պատշաճ իրավական ընթացք կտա այդ հաղորդմանը։

 

Մանուկյանի փոխանցմամբ, արդեն մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ իրավապահներն առգրավել են իր անձնական բջջային հեռախոսը, որը, ինչպես ասում է, պարունակում էր անձնական և պատգամավորական գործունեության հետ կապված տեղեկատվություն։

Leave a Comment