Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել որոշել՝ ինչ է Ուկրաինան նախքան ԵՄ-ին անդամակցությունը: Այս մասին քաղաքական գործիչը գրել է X-ում։
«Նախ, մեզ շտապ անհրաժեշտ է հրադադար և խաղաղություն։ Այնուհետև մենք պետք է որոշենք՝ ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինան՝ որոնք են նրա սահմանները, նրա բնակչությունը։ Այս պահին մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ է Ուկրաինան և որտեղ է այն գտնվում», – ասվում է հրապարակման մեջ։
«Խաղաղության հաստատումից հետո Եվրոպան պետք է երկարաժամկետ համաձայնագրեր կնքի Ռուսաստանի հետ, ինչպես նաև ռազմավարական գործընկերության հիմքեր դնի Ուկրաինայի հետ։ Դա թույլ կտա պաշտպանել ինքնիշխանությունը և ապահովել Եվրոպայի ապագան», – նշել է Օրբանը