Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պшտերազմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. Զելենսկի

Դիտում ՝ 23 517

ԱՄՆ երկու նախագահների միջև հիմնական տարբերությունը նրանց մոտեցումն է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Այս մասին, rbc.ua-ի փոխանցմամբ, ասել է Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝  արդեն պարզ է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ի վիճակի չէր դադարեցնել ռազմական գործողությունները։

«Ամենակարևորն այն է, որ ես չեմ ուզում որևէ մեկին քննադատել։ Ես շնորհակալ եմ Ամերիկային այս պատերազմի ընթացքում ցուցաբերած ամբողջ օգնության համար։ Ամերիկան աջակցեց մեզ, և ես միշտ ասել եմ, որ մենք շնորհակալ ենք Սպիտակ տանը, շնորհակալ ենք երկկուսակցական աջակցության համար: Բայց նախագահ Բայդենը ի վիճակի չէր վերջ դնել այս պատերազմին։ Ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը կկարողանա դա անել։ Կարծում եմ՝ սա կլինի գլխավոր տարբերությունը», — բացատրել է Ուկրաինայի ղեկավարը։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment