«Վեոլիա ջուր» ընկերության Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակում Հրազդանում հին ջրագծերը նորով են փոխարինվում։ Ընկերությունն այստեղ կծախսի ավելի քան 51 մլն դրամ։ Ծրագրով կվերակառուցվի բաշխիչ ցանցի քայքայված մասը՝ վերացնելով թաքնված ու բաց վթարները։ Աշխատանքների արդյունքում կբարելավվի բնակավայրի ջրամատակարարման բաշխիչ ցանցի վիճակը, կնվազեն տեխնիկական ու կոմերցիոն կորուստները։ Վայրկյանում 3 լիտր ջուր կտնտեսվի։ Նմանատիպ ծրագիր կիրականցվի նաև նույն մարզի Ծաղկաձոր համայնքում, որտեղ կներդրվի ավելի քան 14 մլն դրամ։