ՀՀ ՄԻՊ-ն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:


 


Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


 


Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Leave a Comment