Թուրքիայում հրդեհների հետևանքով զոհեր կան, քիչ հայտնի խումբն իր վրա է վերցրել պատասխանատվությունը

Անտառային հրդեհները երկու մարդու կյանք են խլել արևմտյան Թուրքիայում, քիչ հայտնի Children of Fire («Կրակի երեխաներ»- AT) խումբն իր է վերցրել հրկիզման պատասխանատվությունը, տեղեկացնում է Reuters-ը:

Խումբը հայտարարել է, թե ինքն է կազմակերպել հրկիզումը՝ պնդելով, որ դա հիմք է դարձել մի քանի թուրքական քաղաքներում տասնյակ հրդեհնեի առաջացման: Խումբը պնդում է, որ կապված է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, որը Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրամիությունում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Արևմտյան Թուրքիայի Իզմիր նահանգում հրդեհները մոլեգնում են արդեն յոթերորդ օրն անընդմեջ՝ ստիպելով շուրջ 50,000 մարդու տարհանել և վնասելով մոտ 200 տուն։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ուղղաթիռների և օդից ջուր թափող ուղղաթիռների մասնակցությամբ։ Դեպի ծովափնյա Չեշմե հանգստավայր տանող որոշ ճանապարհներ փակվել են։ Իրավիճակը վատթարանում է շոգ, չոր եղանակի և ուժեղ քամիների պատճառով:

Leave a Comment