Այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ավարտին նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ վաղը նույնպես արտահերթ նիստ է լինելու՝ 10.00-ին։
Վաղը քննելու են ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանին եւ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը:
