
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այն փաստին, որ հոգևորականները չեն դատապարտում Գարեգին Բ-ի՝ կուսակրոնության ուխտը խախտելը:
«Այո՛, ես որևէ եկեղեցու կամ կրոնի հետևորդ չեմ, բայց հաշվի առնելով ՀԱԵ-ի դերակատարությունը մեր երկրի կյանքում՝ ես իրավունք եմ վերապահում խոսել դրանում եղած խնդիրների մասին։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ հարգում եմ բոլոր կրոնները և նրանց հետևորդների զգացմունքները։
Այսպիսով, ես ճի՞շտ եմ հասկանում, որ եկեղեցու սպասավորների ճնշող մեծամասնությունը արդարացնում է կամ առնվազն չի դատապարտում Կտրիճ Ներսիսյանի կողմից կուսակրոնության կանոնի խախտումը՝ երեխա ունենալը։
Սա կարող է երկու բացատրություն ունենալ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, եթե, իհարկե, ողջամտության կանխավարկածով առաջնորդվենք։
1. Արդարացնողները կամ չդատապարտողները, հնարավոր է, իրենք նույնպես խախտել են և/կամ խախտում են այդ կանոնը և չեն կարող դատապարտել դրա խախտումը, քանի որ իրենց խախտումները ևս ջրի երես դուրս կգան:
2. Եկեղեցու ներսում կա վախի տոտալ մթնոլորտ, և ցանկացած այլակարծություն չի հանդուրժվում։ «Հոսանքին հակառակ» խոսողները «պատժվում» են և հեռացվում են, նույնիսկ եթե դա վերաբերում է իրենց սեփական սուրբ կանոններին։
Վերոնշյալ երկու դեպքում էլ ավելի օրհասական են դառնում Կտրիճ Ներսիսյանի կողմից ապօրինաբար զբաղեցրած վեհարանի ազատումը և եկեղեցու ընդհանուր բարեփոխումը։ Ես վստահ եմ, որ ՀԱԵ հավատավոր հետևորդները ջանք չպետք է խնայեն դրա համար, եթե, իհարկե, եկեղեցին կարևոր է նրանց համար»,- գրել է Թորոսյանը:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ