Օկուպացված Արցախի Շուշի քաղաքում բացվել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 6-րդ գործարար ֆորումը։ Միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, արտահանման և ներդրումների խթանման գործակալության և առևտրաարդյունաբերական պալատների կողմից։
Ֆորումն անցկացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախաձեռնված «ՏՀԿ շաբաթվա» շրջանակներում։
Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը։ Նշվում է, որ հյուրեր կան աշխարհի մի շարք երկրներից: