Օկուպացված Շուշիում մեկնարկել է 6-րդ բիզնես ֆորումը


Միջազգային


Օկուպացված Արցախի Շուշի քաղաքում բացվել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 6-րդ գործարար ֆորումը։ Միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, արտահանման և ներդրումների խթանման գործակալության  և առևտրաարդյունաբերական պալատների  կողմից։

Ֆորումն անցկացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախաձեռնված «ՏՀԿ շաբաթվա» շրջանակներում։

Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը։ Նշվում է, որ հյուրեր կան աշխարհի մի շարք երկրներից:


Leave a Comment