Տեսանյութ.Մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան

Տեսանյութ.Մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարանԱռավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։ Այս մասին գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին, «Armenia Sputnik»–ին հայտնել է փաստաբան Թամարա Յայլոյանը։

Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։

Առաջնորդարանի մուտքը փակ է նաև աշխատակիցների համար՝ ներսում իրականացվող քննչական գործողությունների պատճառով:


Leave a Comment