Վահե Գևորգյանը նշանակվել է Ալաշկերտի գլխավոր մարզիչ — Armsport.am

«Ալաշկերտը» գլխավոր մարզիչ է նշանակել Վահե Գևորգյանին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

37-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Նորավանքում» և «Վանում», ինչպես նաև գլխավորել է «Ալաշկերտը» 2023-ի դեկտեմբերից մինչև 2024-ի հունիսը։

2021/22 մրցաշրջանում Գևորգյանի ղեկավարած «Նորավանքը» դարձել է Հայաստանի Գավաթակիր։

Leave a Comment