Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
Հարգելիներս, թող չհնչի անհամեստ, բայց մի խորհուրդ եմ ուզում բարձրաձայնել: Քաղաքական էլիտաների այսպես ասած առաջատարների միջեւ որեւէ կռիվ, նույնիսկ անձնական ամենասուր բնորոշումներով, մի ընդունեք սրտներիդ այդքան մոտ:
Քաղաքականությունը, լինի համաշխարհային, թե տեղական, այդուհանդերձ ավելի շատ «գորգի տակ» երեւույթ է, հետեւաբար «գորգի երեսին» պատկերների հանդեպ եղեք մի փոքր «կասկածամիտ»:
Ընտրություններ են մոտենում, երբեմն «յուրաիններին» են խփում, որ «օտարները» վախենան:
Չեմ պնդում, որ հենց այդպես է: Բայց մի եղեք համոզված, թե այն, է, ինչ ձեզ հրամցնում են: