Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում՝ ապահովել լրագրողների անվտանգությունը

Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ բոլոր լրագրողների համար անվտանգ միջավայր ապահովելու համար: Եվրամիությանը մտահոգել է «Աբզաս Մեդիայի»-ի լրագրողների և աշխատակիցների նկատմամբ կիրառված ծանր կալանավորման դատավճիռները, որոնք Եվրամիության գնահատմամբ անհանգստացնող զարգացում են։ «Անկախ լրագրությունը կարևոր դեր ունի թափանցիկության, հաշվետվողականության և հասարակության տեղեկատվական գրագետության պահպանման գործում»,- նշվում է Եվրամիության հունիսի 23-ի հայտարարությունում։ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, պահպանել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների համար ապահով և նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի հետազոտող, խաղաղության ակտիվիստ […]

Leave a Comment