«Հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդա իսկարիովտացուն

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը գրում է.  «Կարծում եմ, որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:

Հուդան էլ 12-ից մեկն էր և իրեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր, քան իր հավատքը:

Եթե սրա հոգևոր հայրը հուդան է, թող հռչակի իր հոգևոր հոր անունը:

Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդա իսկարիովտացուն»:

Leave a Comment