Իրանի դեմ չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտին – Live News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և քննարկել Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինն ասել է՝ Մոսկվայի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ լավ հայտնի է, այն ձևակերպվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։

«Իրանի դեմ չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի այցը Ռուսաստան թույլ կտա մեզ քննարկել և մտածել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։ Մենք Իրանի հետ ունենք երկարամյա, լավ, հուսալի հարաբերություններ։ Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար»,-հայտարարել  է Պուտինը։

Իր հերթին Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.

«Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների պատճառով: Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարում է անօրինական, Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանվելու օրինական իրավունք»։

Leave a Comment