Պես կովը` Մшսկին Ռուսաստանում ապաստան տրամադրելու լուրերի մասին

Դիտում ՝ 22 257

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ քննարկումները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փոխարենը Կրեմլի ներկայացուցիչը առաջարկել է սպասել գործարարի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններին։

Հիշեցնենք` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Նոր ժողովուրդ» կուսակցությունից ստացել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին ապաստան տրամադրելու խնդրանք։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment