Ադրբեջանը մերժել է Շվեյցարիայի առաջարկը՝ միջազգային բանակցային հարթակ ստեղծելու վերաբերյալ

«Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը» (ՔՀԻ) հունիսի 16-ին հայտնել է, որ Ադրբեջանը մերժել է Շվեյցարիայի առաջարկը՝ միջազգային բանակցային հարթակ ստեղծելու վերաբերյալ, որը վետո էր դնում բնիկ հայերի Արցախ (Լեռնային Ղարաբաղ) կոլեկտիվ, պաշտպանված վերադարձի վերաբերյալ բանակցությունների վրա։

Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը։

«ՔՀԻ-ն չի կարող ընդունել, որ կրոնաէթնիկական զտումներ իրականացրած պետությունը կարող է վետո դնել Շվեյցարիայի կամ բռնի տեղահանված համայնքի ներկայացուցիչների հետ խաղաղ երկխոսության մեջ մտնող որևէ այլ պետության վրա», – հայտարարել է ՔՀԻ-ի միջազգային նախագահ, դոկտոր Ջոն Այբները։ Նա նաև խոստացել է, որ ՔՀԻ-ն կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղ նրանց վերադարձի վերաբերյալ կառուցողական երկխոսություն սկսելու համար՝ մարդու հիմնարար իրավունքների երաշխավորմամբ», – ասել է կազմակերպությունը։

 

«Ապառաժ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment