
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածների պատճառած նյութական վնասի փոխհատուցման շուրջ 19 000 հայց է ներկայացվել: Այս թիվը տեղ է գտել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի հրապարակած ամփոփագրում:
«Նյութական վնաս. Հարկային մարմնին ներկայացվել է փոխհատուցման 18,766 հայց», — ասվում է տեքստում:
15,861 հայց ներկայացվել է շենքերին, 1272 հայց՝ տրանսպորտային միջոցներին հասցված վնասների և 1633 հայց՝ այլ գույքային վնասների համար:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Խոյացող առյուծ» գործողությունը, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իրանն ի պատասխան ձեռնարկել է հարձակում: Երկու կողմերն էլ հայտնել են հարձակումների հետևանքով զոհերի ու ավերածությունների մասին։