Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի հետ, ով ներկայացրել է Իսրայելի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Չինաստանը միշտ կողմ է եղել, որ ցանկացած միջազգային վեճ լուծվի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով, և Պեկինը դեմ է ուժի և պատժամիջոցների կիրառմանը։ Այս առումով Չինաստանը հստակորեն դեմ է Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտմանը՝ Իրանի վրա ռազմական ուժով հարձակվելով, հատկապես այն դեպքում, երբ միջազգային հանրությունը դեռևս փնտրում է իրանական միջուկային հարցի քաղաքական լուծում, նման գործողությունները նույնիսկ ավելի անընդունելի են», – ասել է Վան Ին, ինչպես մեջբերվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

Leave a Comment