
Դիտում ՝ 25 488
Իսրայելը հարվածների երկրորդ ալիքն է արձակել. թիրախում Թավրիզն է
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի տարածքի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է իսրայելական Ynet-ը, հարձակման թիրախում Թավրիզն ու Իրանի հյուսիս-արևմուտքն են։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Թավրիզում հարձակման թիրախ է դարձել տեղի օդանավակայանը։ Ավելին, Իսրայելի 9-րդ ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է, որ իսրայելական հարվածները շարքից ոչնչացրել են օդանավակայանը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական ավիաբազան։
Ընդորում, իսրայելական հարվածների տակ է հայտնվել նաև օդանավակայանի մոտ գտնվող երկաթուղային գիծը։