ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ԱԳ նախարարի տեղակալը Եթովպիայի նախագահին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության ողջույնները և պատրաստակամությունը՝ խորացնելու երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունները:
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների միջև առկա ամուր պատմական կապերին, նախագահ Սելասիին է ներկայացվել միջագնական խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ուղղություններով համագործակցության զարգացման համատեքստում:
Կարևորվել է նաև երկու պետությունների միջև տնտեսական կապերի ակտիվացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: