ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգությանը ոչ մի լավ բան չի բերում, ընդհակառակը, արևմտյանների գլխավոր նպատակը տարածաշրջանի անկայունացումն է:
Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգությանը ոչ մի լավ բան չի բերում, ընդհակառակը, արևմտյանների գլխավոր նպատակը տարածաշրջանի անկայունացումն է, երկրներին միմյանց դեմ հանելը, լարվածության նոր օջախներ ստեղծելը», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի համագործակցության և տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար հետևանքների մասին հարցին։
Նա նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը լիովին կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը։