Կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում այն ավիաընկերություններին, որոնք զբոսաշրջիկներ են տեղափոխում Հայաստան, հունիսի 9-ին, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Միաժամանակ, Wizz Air ավիաընկերությանը տրամադրվող տարեկան սուբսիդիաների չափի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարը, մասնավորապես, հայտարարել է.
«Այս փոխադրողին որևէ հատուկ սուբսիդիա չի տրամադրվում… Մենք որոշ մտահղացումներ ունենք։ Օրինակ՝ նախատեսել էինք մեկ օր, իսկ հիմա ուզում ենք դարձնել երկու օր։ Այսինքն՝ ըստ էության, զբոսաշրջիկների մեր երկրում մնալու տևողությունը մեծացնելն է։ Դրա հիման վրա կորոշենք՝ինչպիսի աջակցություն ցուցաբերենք», -նշել է Պապոյանը։
Միաժամանակ նա պարզաբանել է, որ ադ մտաղացման իրականացումը կախված կլինի երկիր ավիաընկերության բերած զբոսաշրջիկների թվից, ինչպես նաև գովազդի ապահովումից և Հայաստանում դրա հիմնավորվելուց։
Այդ առումով, էկոնոմիկայի նախարարության ղեկավարը նշել է, որ շատ ավիաընկերություններ պարզապես իրենց ինքնաթիռները չեն հաստատում Հայաստանի Հանրապետության տարածքում։
«Դրանք տեղակայվում են Քյոլնում, Փարիզում, Վիեննայում և Մոսկվայում։ Սակայն դրանք պետք է տեղակայված լինեն նաև Երևանում։ Բացի դրանից, ավիաընկերությունը պետք է իրականացնի առնվազն մեկ չվերթ Շիրակից մեկ ուղղությամբ։ Դա մեր պայմանն է», -ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ իրականում դեպի Հայաստան և Հայաստանից մեկնող չվերթներ իրականացնող բազմաթիվ ավիաընկերություններից միայն երկուսը կամ երեքը կկարողանան օգտվել կառավարության աջակցության ծրագրից։