Աֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։
«Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, ինչպիսիք են ներքին և արտաքին առևտուրը, ներդրումները և զբաղվածության հնարավորությունները», – հրատարակությունը մեջբերում է նախարարության խոսնակ Աբդուլ Ռահման Հաբիբի խոսքերը։
Մամուլի խոսնակը կոչ է արել միջազգային հանրությանը՝ «չքաղաքականացնել մարդասիրական հարցերը և շարունակել մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին»։
Ըստ Ariana news-ի՝ Աֆղանստանի տնտեսության մասնավոր հատվածի ներկայացուցիչները երկրի առկա խնդիրներից դուրս գալու միակ ճանապարհը համարում են երկխոսությունը և Իսլամական էմիրության նկատմամբ պատժամիջոցների ճնշումը դադարեցնելու շուրջ բանակցությունները։