
Կառավարության երեկվա նիստում, ի թիվս այլ բարբաջանքների, Նիկոլը, հերթական անգամ, ուղիղ 35 րոպե ինքնամոռաց ընթերցում էր ասֆալտած ճանապարհների ցանկը՝ նշելով, թե ճանապարհի կառուցումը երբ է սկսվել, ավարտական ակտը երբ է տրվելու։ Թվարկված ճանապարհների ցանկում, բնականաբար աչքիցս չէր կարող վրիպել Ալավերդի-Սանահին գյուղ (նաև Ակներ) 10,1 կմ երկարությամբ գնացող ճանապարհի մասին հնչեցված միտքը, թե՝ «սկսել ենք 2023-ին, ավարտն այս տարի էր, բավական մեծամասշտաբ ծրագիր էր, 2024-ին այս ճանապարհի շինհրապարակ էլ եմ այցելել»։
Ներկայացված տեսանյութն արված է այսօր առավոտյան 9-ի կողմերը․ ասեմ, որ ջրի այս քանակը որ տեսնում եք, անձրևաջրեր չեն, էս վիճակը չոր եղանակին է, սարերից եկող ջրեր են, այսինքն ճանապարհի ջրահեռացումը փաստացի արված չէ․ դասական գլխառադ, անձրևային օրերին այս հատվածը «մինի գետի» կարգավիճակ է ստանում։
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից