ՊԵԿ-ում անցկացվել է ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթաց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 2-ից 6-ը անցկացվել է դասընթաց՝ Ֆրանսիայի մաքսային ծառայության մասնագետների մասնակցությամբ։
Դասընթացի նպատակն է ՊԵԿ մաքսային ծառայողներին փոխանցել տրանսպորտային միջոցների զննման ոլորտում ֆրանսիական գործընկերների փորձը, կիրառվող մեթոդներն ու գործիքները։

ՊԵԿ մաքսային ծառայողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու ֆրանսիացի մասնագետների կողմից կիրառվող մեթոդներին ու տեխնիկական միջոցներին՝ ավտոմեքենաների և բեռնատարների զննման գործընթացում։

Դասընթացի շրջանակում մաքսային տերմինալ է այցելել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ով իր ներկայությամբ ընդգծել է հայ-ֆրանսիական մաքսային համագործակցության կարևորությունը։

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է նմանատիպ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ուղղված մաքսային ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Leave a Comment